Գերմանիայի “Ձախերի կուսակցությունը” Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան

Գերմանիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ձախերի կուսակցությունը» (Die Linke) «Մերօրյա Գերմանիայի և Հայաստանի հարաբերությունները. հիշել հայերի ու սիրիացիների ցեղասպանությունները» անվամբ միջնորդություն է ներկայացրել դաշնային հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` նշյալ միջնորդագիրը ստորագրել են «Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Գրեգոր Գիսին, պատգամավորներ Ուլլա Յելփքեն, Վոլֆգանգ Հերքեն, Սեվիմ Դաղդելեն, Անդրեյ Հունկոն, Նիեմա Մովասսաթիըև Ալեքսանդր Նեուն:
Միջնորդության մեջ նշված է, որ Հայաստանը Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է, նրա բնակչության 1/3-ն ապրում է աղքատության մեջ: Հայաստանը միաժամանակ և արևմուտքից և արևելքից գտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակման մեջ:
Փաստաթղթում ընդգծվել է այն հանգամանքը, որ 1.5 միլիոն հայերի սպանության համար նաև Գերմանիան է պատասխանատու, քանի որ գերմանացի 800 սպա և 45.000 զինվոր է ընդգրկված եղել Օսմանյան կայսրության բանակում:
«Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցությունը հարց է ուղղել կանցլեր Անգելա Մերկելին, թե արդյոք ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկվելու են կառավարության կողմից, և եթե այո, ապա ովքեր են մասնակցելու:
Ermenihaber.am