23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հա՛յր, մեղա՜ Երկնքի և Քո առաջ, արժանի չեմ Քո որդին կոչվելու

Տե՛ր նայի՛ր, մերկությանը իմ անձի, որ կողոպտեց թշնամին, և այժմ խայտառակ ու ամոթալից եմ Քո առջև: Մարդասիրի՛ր և հարսանյաց հանդե՛րձ հագցրու ինձ, մտցրո՛ւ և ուրախացրո՛ւ Քո ընտրյալների պատվի մեջ:

Հագցրո՛ւ ինձ, Տե՛ր, առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքերիս պատճառով, ցո՛ւյց տուր Քո անոխակալությունն իմ հանդեպ և լուսափայլ ողորմությամբդ զարդարի՛ր իմ մերկությունը:

Լսի՛ր, անառակիս աղաղակը, Տե՛ր, որ ամոթալից կանգնած եմ Քո առջև: Հայրենի գանձը վատնած՝ կորչում եմ սովամահ: Անբան խոզերի պես կերակրվեցի ու նմանվեցի նրանց:

Մի՛ մերժիր ինձ, Տե՛ր, Քո հայրական գութը, համարձակվում եմ ապավինել Քո Սիրո խնամքին: Ծնողիցդ հեռացա և որդիությունս ուրացա:
Հա՛յր, մեղա՜ Երկնքի և Քո առաջ, արժանի չեմ Քո որդին կոչվելու: Դարձրո՛ւ ինձ Քո վարձկաններից մեկը:

Զարդարի՛ր ինձ, Տե՛ր, Քո մեծ երկյուղով և անառակությունից վերադարձրո՛ւ արդարության, աղտեղությունից՝ սրբության, ծուլությունից՝ զգաստության, որ ժուժկալությամբ և համբերությամբ գնամ Քո ուղիղ ճանապարհով:

Կասեցրո՛ւ ինձ, Տե՛ր, իմ չարաչար խորհուրդներից և մտքիս ու մարմնիս կամքը գործելուց, Քո Գալստյան Սհեղ օրը պատկերի՛ր աչքիս առջև, Տե՛ր, որ դողամ ու սարսեմ Քո Դատաստանից:

ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ