24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մինչև 2018-ը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում․ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան

«Թող զարմանալի չթվա, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, ինքն իր հետ մենակ, ոչ մեկը մատը մատին չի խփում, չի էլ ուզում խփի, կարծես Արցախն այս մարդկանց համար ընդհանրապես գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ արցախցիներն ամեն օր արթնանում են այն հույսով, որ Բերձորի ճանապարհը բացվելու է, կյանքը շարունակելու է բնականոն հունով ընթանալ: Հենց այդ հույսն է իրենց ապրեցնում, բայց մյուս կողմից՝ կա նաև հիասթափություն.

«Մենակ ենք զգում, փոխանակ օր օրի վրա մի բան արվի, ընդհակառակը, կարծես, այդպես էլ պետք է լինի, թե ինչքա՞ն ժամանակ փակ կմնա, ո՞նց կլինի, ի՞նչ կանեն․․․

Մենք՝ արցախցիներս, վճռական ենք տրամադրված, բայց միայն մեր վճռական տրամադրվելը քիչ է, մեզ դրսից օգնող, հույս տվող  է պետք, ոչ թե խոսքով, այլ գործով։ Խոսքով ամեն տեղ էլ խոսում են, փաստն այն է, որ մենք այստեղ մնացել ենք մեն-մենակ։ Մի ողջ ժողովուրդ, ազգի սերուցք մնացել է անպաշտպան վիճակում։ Հակառակորդը գալիս հերթափոխ է անում, զորք է կուտակում,  չգիտես՝ ինչ են անում․․․

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ