27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տղամարդը խեղդամահ է արել 19-ամյա կնոջը` սեռահարաբերությունից հրաժարվելու համար

Վորոնեժում տղամարդը խեղդամահ է արել 19-ամյա նախկին սիրուհուն, քանի որ վերջինը հրաժարվել է նրա հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել:

19-ամյա կինն ու նրա 16-ամյա ընկերը փողոցում պատահաբար հանդիպել են կնոջ նախկին սիրեկանին: Վերջինն առաջարկել է գնալ միասին խմելու: Երեքով գնացել են կնոջ տուն եւ այնտեղ խմել, ինչից հետո 16-ամյա տղան հեռացել է: Մենակ մնալով` 33-ամյա տղամարդն առաջարկել է նախկին ընկերուհուն սեռահարաբերություն ունենալ, սակայն կինը հրաժարվել է:

Տղամարդը բարկացել է եւ խեղդամահ արել կնոջը, իսկ հետո փորձել է այնպես ներկայացնել, իբր կնոջը սպանել է նրա հարազատ մայրը:

Ոստիկանությունը, սակայն, պարզել է ամեն ինչ ու ձերբակալել տղամարդուն:

Նշենք նաեւ, որ 19-ամյա կինը 3 երեխա ուներ, իսկ մարդասպանը նրա երրորդ երեխայի հայրն էր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ