14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սիդնեյի սրճարանի պատանդներից մեկը ոստիկանական գնդակից էր զոհվել

Երեք երեխայի մայր Կատրինա Դոուսոնը մահացել էր Սիդնեյի Lindt սրճարանի ազատման գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին “շեյխ Հարոն” մականունով մի տղամարդ պատանդ էր վերցրել սրճարանի հաճախորդներին ու անձնակազմին` 15 հոգու: Ոստիկանները գրոհով ազատել էին սրճարանը, սակայն պատանդներից երկուսը մահացել էին:

Այժմ պարզվել է, Կատրինա Դոուսոնը մահացել է ոստիկանական գնդակից, այն դիպել է խոշոր արյունատար անոթին, ինչից էլ կինը մահացել է, հայտնում է ТАСС-ը:

Մյուս պատանդը մահացել է հանցագործի կրակոցից:

Փաստաբան Ջերեմի Գորմլին ասել է, որ հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե հնարավոր չէր արդյոք 2 պատանդների կյանքը փրկելը եւ արդյոք ոստիկանության գործողությունները ճիշտ են եղել, թե ոչ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ