Հայտնի են Եվրո-2012-ի կիսաեզրափակչի մասնակիցները

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակչի 4 մասնակիցներն արդեն հայտնի են: Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները:
Եվրո-2012-ի կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 27-ին եւ 28-ին Վարշավայում եւ Դոնեցկում, եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւում:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է Գերմանիայի հավաքականին ներկա գտնվել հուլիսի 1-ին կայանալիք խաղին Կիեւում, չնայած այցը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: Մինչ այդ Մերկելը ներկա չի եղել ուկրաինական քաղաքներում կայացած խաղերից ոչ մեկին: Այդ կերպ Գերմանիայի կառավարությունն իր վերաբերմունքն է արտահայտում ուկրաինական իշխանությունների հանդեպ եւ իր դժգոհությունը ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ վերաբերմունքի, մասնավորապես` Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկման դեմ, գրում է “Немецкая волна”-ն: