18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ նախագահ Օբաման Փարիզ չի գնացել

Շաբաթ օրը՝ հունվարի 11-ին, ԱՄՆ-ի կարևոր դաշնակից երկրների առաջնորդներն հավաքվել էին Փարիզում՝  հասարակական միասնության երթին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողության առիթով, գրում է interpress.am-ը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին էին միացել աշխարհի 30 առաջնորդներ, որոնց թվում էին Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Այս միջոցառումը ճանաչվել էր «հետպատերազմյան Ֆրանսիայի  պատմության մեջ ամենազանգվածային հասարա­կական միջոցառումներից մեկը»:  Սակայն զգացվում էր մեկի ակնհայտ բացակայությունը: Բացակա էր ԱՄՆ-ի նախագահը: (Իմ հարցմանը Սպիտակ Տան մամուլի գրասենյակը պատասխանել էր, որ նախագահը Ֆրանսիա չի գնում):

Բոլորն էլ գիտակցում են, որ ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական թերթի վրա հարձակումը, որին զոհ են գնացել 12 մարդ,  թերթի վրա մի սովորական հարձակում չէ: Սա հարձակում է այն գաղափարի վրա, որ ազատ հասարակության մեջ մարդը իրավունք ունի հրահրիչ բաներ  ասելու և գրելու:  Եղանակը քննարկելու համար խոսքի ազատությունը պաշտպանելու կարիք չկա:

«On Liberty»-ում («Ազատության մասին») Ջոն Ստյուարտ Միլլը գրում է. «Եթե բոլոր մարդիկ, բացի մեկից, նույն կարծիքն ունենան, և միայն մի հոգի հակառակ կարծիք ունենա, արդարացված չէր լինի մարդկության լռելը բացի մեկից, եթե նա՝ այդ մեկը, իշխանություն ունենար, արդարացված կլիներ մարդկության լռությունը»:

«Charlie Hebdo»-ի վրա հարձակումից հետո ահաբեկիչներից մեկը՝ Ամեդի Կուլիբալին, ավազակային հարձակում էր գործել կոշերային սուպերմարկետի վրա (հրեական օրենքներին համապատասխանող սննդի պատրաստման և  վաճառքի կետ)՝ ֆրանսիացի հրեաներին սպանելու մտադրությամբ: Նա սուպերմարկետում սպանել էր չորս հրեայի՝ ոստիկանի վրա կրակելուց հետո:

Ֆրանսիայում հրեաների սպանությունը էական նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիշիի կառավարությունը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել էր նացիստական Գերմանիայի հետ՝ մոտ 76000 հրեաների համակենտրոնացման ճամբարներ արտաքսելով:

Փարիզում շաբաթ օրվա Միասնության երթին չմասնակցելու պատճառով նախագահ Օբաման կորցրեց իր առաջնությունը ցույց տալու հնարավորությունը՝ ցուցադրելու, որ ԱՄՆ-ը ձգտում է պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես աշխարհում բոլորը: Եվ այն, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների կողքին է համաշխարհային այս ճակատամարտի օրերին, որը, ցավոք, հավանաբար  դեռ շատ տարիներ կտևի:

Իր հայտարարության մեջ նախագահ Օբաման ասում է. «Կարծում եմ՝ մեզ համար կարևոր է հասկանալ, որ Ֆրանսիան մեր ամենահին դաշնակիցն է: Եվ ուզում եմ, որ Ֆրանսիայի ժողովուրդն իմանա, որ այսօր ԱՄՆ-ը իրենց կողքին է, իրենց կողքին կլինի նաև վաղը»:

Սակայն շաբաթ օրը նա Ֆրանսիայի ժողովրդի կողքին կանգնած չէր:

Աղբյուր` interpress.am



KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ