01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Խորվաթիայի պատմության առաջին կին նախագահը

Խորվաթիայում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում երկրի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է կին թեկնածուն՝ 46-ամյա ընդդիմադիր Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը։ Ըստ ընտրական հանձնաժողովի ներկայացարած արդյունքների՝ ընտրությունների 2-րդ փուլում նա հավաքել է 50.43%, իսկ նրա մրցակից՝ Խորվաթիայի գործող նախագահ Իվո Յոսիպովիչը՝49.57%։

Խորվաթիայի պատմության մեջ այս նախագահական ընտրությունները եղել են ամենաանկանխատեսելին՝ թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը եղել է շուրջ 20.000 ձայն։ 

Հարկ է նշել, որ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նախկինում եղել է ԱՄՆ-ում Խորվաթիայի դեսպանը, ապա 2005-2008 թվականներին զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ