Ուիլ Սմիթը բեմում հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին. պատճառն իր կնոջ մասին անհաջող կատակն է (տեսանյութ)
Դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ է բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին, գրում է Daily Mail-ը:
Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեկիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի ուշ Սմիթն իր պոռթկման համար ներողություն է խնդրել կինոարվեստների ակադեմիայից և մյուս մասնակիցներից, սակայն ոչ Ռոքից: