03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիայում պատրաստվում են հայոց ցեղասպանության 100 ամյակին

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ առավել ակտիվացել են սփյուռքում գործող հայկական կառույցները: Դրանցից շարքին է դասվում ՛՛Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860՛՛ գիտամշակությային կազմակերպությունը, որը Գերմանիայում մեծ գործունեություն է ծավալում հայոց ցեղասպանության  ճանաչման և դատապարտման հարցում: Ճիշտ է Բունդեստագը ընդունել է դատապարտող բանաձև, սակայն այնտեղ չի օգտագործվում ցեղասպանություն բառը:

«ՑԵղասպանության Հարյուրամյակին ընդառաջ Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքի եւ հարեւան քաղաքների բնակիչներին գաղափարապես պատրաստելու եւ հասունացնելու համար համար այս տարվա օգոստոս ամսից մինչեւ նոյեմբեր մտածեցինք իրականացնել «չորսամսյա մշակութային աշուն» ծրագիրը, որը բաղկացած էր ութ մեծ ծրագրերից», – այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժանմանակ ասաց ՛՛Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860՛՛ կազմակերպուըթյան նախագահ Ազատ Օրդուխանյանը: Վերջինս նաև նշեց, որ այս միջոցառումների մասին գերմանական թերթերում հրատարակվել են մոտ 35 հոդվածներ, որտեղ օգտագործվել է «ցեղասպանություն» տերմինը։

Ինչ վերաբերում է 2015-ին իրականացվելիք միջոցառումներին, պարոն Օրդուխանյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել հայ-գերմանական բարեկամական այգի. «Մենք դիմել ենք Բոխումի քաղաքապետարանի բնության պահպանության եւ կանաչապատման վարչությանը եւ առաջարկել ենք հաջորդ տարի Ցեղասպանության հարյուր ամյակին կվիրված տնկել 155 ծառեր, որոնց թիվը կապված է «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» -ի 155 ամյակի հետ՛՛, – այգին նվիրվելու է նաև հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին, – ՛՛Հայուրամյակը մենք չենք ուզում խաչքարային, ստանդարտ մոտցումով նշենք։ Մյուս Հարյուրամյակը մենք գնում ենք կանաչով։ Սա կապացուցի այն, որ դահիճին չհաջողբեց վերացնել այս ազգը»։

Մյուս ծրագիրը, որը իրականացնելու է միությունը ևս համաձայեցված է Բոխումի քաղաքապետարանի հետ՝ քաղաքական նիտերի դահլիճների դիմաց պետք է կանգնեցվի գրքի հուշարձան. ՛՛Հաջորդ հարյուրամյակը պետք է մտնենք գրքով եւ գիտությամբ։ Սա պահանջում այն մոդելը, որով այսօր գործում է աշխարհը»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ