24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փնտրեք ու պիտի գտնեք

Նորադարձ քրիստոնյային, ըստ սուրբ հայրերի, Տերը տալիս է սիրո և ջերմության շնորհ, որոնք և զարդարում են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ, անձանձրույթ աղոթքով և Սուրբ Գիրքը սիրով սերտելու մղմամբ: Այս բոլորը ձրիաբար ստանալով՝ նորադարձը կարծես անարգել հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ելնում դեպի երկինք: Բայց փորձություններին չդիմակայելու արդյունքում շուտով տեղի է տալիս մեղքերին և զրկվում վերը նշված շնորհներից:

Նմանօրինակ վիճակի համար այսպիսի աղոթք է հղում առ Աստված սուրբ Եփրեմ Ասորին. 

«Մեկնիր, Տեր, Քո ձեռքը նավաբեկյալիս, որ ընկղմված է չարիքների խորքերում, փրկիր ինձ իմ մեղքերի ալիքների սաստիկ ծովածուփ բռնությունից»: Եվ ինչ վիճակի մեջ կլինեն նրանք, երբ միանգամից զրկվեն, մերկանան այս բոլորից: Իհարկե, մեծ վիշտ ու ցավ կհամակի նրանց հոգուն, ըստ սուրբ Եփրեմի. «Նայիր, Տեր իմ անձի մերկությունը, որ կողոպտեց ինձ թշնամին: Եվ այժմ խայտառակ և ամոթալից եմ Քո առջև: Մարդասիրիր և հանդերձ հագցրու ինձ, մտցրու և ուրախացրու Քո ընտրյալների դասի մեջ»:

Ձգտելով կորցրած սերն ու ջերմությունը վերագտնել՝ քրիստոնյան ստանում է Տիրոջ աջակցությունը, ըստ Մակար Մեծի․ «Երբ Աստված տեսնում է մեզ՝ հոժարությամբ այս պատերազմի մեջ տքնելիս, առաքում  է Իր սուրբ զորությունը, հաստատում մեր սրտերը, շնորհում ուրախարար արտասուք և խորհուրդների հանգստություն, զորացնում  է մեզ թշնամուց առավել և թույլ չի տալիս չարի խորհուրդներին նեղել մեզ՝ երկյուղել տալով Իր շնորհած զորությամբ, ինչպես որ Պողոսն է ասում․ «Ճգնեցեք բազում աշխատությամբ և առեք Աստծո զորությունը»»։

Ալեկոծ և մթին ծովում նավը՝ որպես նպատակ և փրկություն, ամեն կերպ ջանում է իր տեսադաշտից չկորցնել փարոսը, որն իրեն խոստանում է խաղաղ նավահանգիստ։ Եվ եթե երբեմն ալեկոծության, կամ անփութության պատճառով տեսադաշտից կորչում է փարոսը, ապա անհոգ չպետք է լինել, այլ ամեն ջանք թափել՝ այն վերագտնելու համար, ինչպես Աստվածաշնչում է ասված․ «Փնտրեցեք Տիրոջն ու հզորացեք, փնտրեցեք Նրա երեսն ամեն ժամ» (Սաղմ․104:4), նաև՝ «Նայեք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին» (եբր․12:2):

Հատված «Խրատանի ապաշխարության» գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ