23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին

Վլադիմիր Զելենսկին Telegram-ում զետեղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունները պետք է շարունակվեն. դա դժվար է, բայց կարեւոր, կողմերի դիրքորոշումները հնչում են արդեն ավելի իրատեսորեն։ «Հարկավոր է, որ յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները:

Դա կարեւոր է, դժվար, բայց կարեւոր»,-ասել է Զելենսկին: Նրա խոսքով՝ ինքը հույս ունի, որ լուծումը կլինի հօգուտ Կիեւի: Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան հայտնել էր ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսելու մասին:

Ավելի ուշ Զելենսկու օֆիսի ղերավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ դրանք կշարունակվեն չորեքշաբթի օրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին, ի պատասխան Դոնբասի հանրապետությունների խնդրանքի, Պետդումայի պատգամավորներին դիմելուց հետո Կրեմլում հրամանագիր է ստորագրել ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ