12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Պուտինը ճգնաժամից դուրս գալու ելքեր է առաջարկում /վիդեո/

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Դաշնային խորհրդին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես` Արեւմուտքի պատժամիջոցներին, Ուկրաինայի խնդրին, ինչպես նաեւ ռուբլու անկմանն ու երկրի տնտեսակայն իրավիճակին:

Պուտինը իր խոսքում դիմել է ռուսական բանկերին` խնդրելով այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի ոչ ոք չկարողանա օգտվել այդ իրավիճակից ու “չխաղա ռուբլու տատանման վրա”:

 Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել քիչ եկամուտ ունեցող քաղաքացիներին. “Մենք խստիվ հետեւելու ենք ապրանքների գներին, քանի որ ռուբլու թուլացումը կարող է հայրենի արտադրության մթերքների մրցակցությունը բարձրացնել: Մարդկանց պետք է ապահովել որակյալ եւ էժան մթերքներով ու դեղերով”,- ասել է նա:

Պուտինը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է կրճատել արտասահմանից տեխնիկական կախվածության մեջ լինելը: Դրա համար նա առաջարկել է կառավարությանը կից հատուկ կենտրոն ստեղծել, որը կզբաղվի Ռուսաստանում տեխնիկայի արտադրության զարգացմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ