14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Բիզնես-դասի ուղեւորները ինքնաթիռում իրար են ծեծել /վիդեո/

Գոայից Ուֆա թռչող ինքնաթիռի բիզնես-դասի սրահում ռուս զբոսաշրջիկներն իրար են ծեծել: Մեկ այլ ուղեւոր նկարահանել է տեղի ունեցածը եւ տեսանյութը տեղադրել է համացանցում:
Տեսանյութի հեղինակը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ 10 հազար մետր բարձրության վրա:

Ոչ սթափ վիճակում գտնվող ուղեւորը վիրավորում է մեկ այլ ուղեւորի, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվում: Ծեծին միջամտել են ավիաընկերության աշխատակիցները եւ սպառնացել, որ ստիպված կլինեն արտակարգ վայրէջք կատարել, եթե կռվողները չհանդարտվեն:
Ավելի ուշ կռվողներից մեկը եւս 2 անգամ փորձել է կռիվ սկսել, սակայն անվտնագության աշխատակիցները կանխել են նրան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ