21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես է քույրերին հաջողվում խուսափել ավտոբուսում բռնաբարության զոհ դառնալուց /վիդեո/

Հնդկաստանում լայն արձագանք է ստացել տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են երկու քույրերը ավտոբուսում դիմադրում տղամարդկանց, որոնք փորձում են սեռական ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ, հաղորդում է NDTV-ը: 

Ավտոբուսի մյուս ուղեւորները հանգիստ հետեւել են, թե ինչպես են քույրերը հանցագործներին գոտիով ծեծում: Ուղեւորներից մեկը նկարահանել է տեղի ունեցածը եւ տեղադրել համացանցում:

Ավելի ուշ 22-ամյա Արատին եւ 19-ամյա Պուջին պատմել են, որ քննություններից վերադառնալիս ավտոբուսում 3 տղամարդ սեռական ոտնձգություններ են կատարել իրենց նկատմամբ: Աղջիկներն ասում են, որ ուղեւորները եւ վարորդը տեսել են, թե ինչ է կատարվում, սակայն ոչինչ չեն ձեռնարկել: Աղջիկներից մեկը հանել է գոտին ու ծեծել տղամարդկանց:

Տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է այդ տղամարդկանց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ