Բուժքրոջն ազատել են աշխատանքից հիվանդի նկարն Instagram տեղադրելու համար /ֆոտո/
Մերձմոսկովյան Կոլոմնայում բուժքրոջն ազատել են աշխատանքից` բժշկական էթիկան խախտելու համար: Կինը հիվանդի կիսամերկ նկարը տեղադրել է Instagram-ում, հաղորդում է LifeNews-ը:
Բուժքույրը համացանցում է տեղադրել հիվանդի` վիրահատությունից րոպեներ առաջ արված լուսանկարը: Տղամարդը ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ է ունեցել ու վիրահատությունից ժամեր անց մահացել է :
Լուսանկարը անմիջապես գրավել է հասարակության ուշադրությունը, նրանք սկսել են քննադատել կնոջը: Հիվանդանոցի ղեկավարությունը, իմանալով այդ մասին, աշխատանքից հեռացրել է Օլեսյային:
Կինը, սակայն, կարծում է, որ իր հետ լավ չեն վարվել: Նա դժգոհել է, որ ինքը տղամարդու անձնագրային տվյալները չի նշել լուսանկարի տակ, հետեւաբար այդտեղ էթիկայի խախտում չկա: