17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը հայտնաբերել է 4 տարի առաջ կորած երեխային /ֆոտո/

Ամերիկյան Ատլանտա քաղաքի ոստիկանությունը հայտնաբերել է 13-ամյա տղային, ով կորել էր 2014 թվականին: Ոստիկանությունը հինգ հոգու է ձերբակալել, ովքեր տղային գերության մեջ էին պահում, հայտնում է LifeNews-ը:

Ինչպես պարզվել է, երեխային գողացել է հարազատ հայրը, ով ոստիկաններից նրան թաքնելու համար տղայի համար տանը հատուկ թաքստոց է կառուցել եւ նրան այնտեղ պահել, սակայն ոստիկաններին միեւնույնն է` հաջողվել է գտնել տղային:

Ոստիկաններին հասցեն տվել է երեխայի մայրը, ում հետ տղային հաջողվել է կապ հաստատել ու ասել, թե որտեղ է ինքը գտնվում: Արդյունքում տանն ապրող հինգ հոգուն, այդ թվում` երեխայի հորը, ձերբակալել են:

Պարզվել է, որ տղայի հայրը նրան գողացել է կնոջից բաժանվելուց հետո եւ կարողացել է թաքցնել նրան այնպես, որ ոչ ոք չիմանա տղայի գտնվելու վայրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ