19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կոլիզեյի պատին գրառումը զբոսաշրջիկի համար 20 հազար եվրո արժեցավ /ֆոտո/

Իտալիայում վերականգնել են Կոլիզեյի պատը, որի վրա ռուս զբոսաշրջիկը ՛՛Կ՛՛ տառն էր ՛՛հավերժացրել՛՛: Կոլիզեյի աշխատակիցներին հաջողվել է ամբողջովին հեռացնել վանդալիզմի հետքերը, հաղորդում է ТВ-Центр-ը:

Հիշեցնենք, որ Կաբարդինո-Բալկարիայի 42-ամյա բնակիչ Կազբեկ Ակաեւը օրեր առաջ Կոլիզեյի պատին 25 սանտիմետր երկարությամբ ՛՛Կ՛՛ տառն էր գրել, ամենայն հավանականությամբ՝ իբրեւ իր անվան սկզբնատառ:
Սակայն տղամարդուն չի հաջողվել ՛՛հետքը թողնել պատմության մեջ՛՛, անվտանգության աշխատակիցներն անմիջապես նկատել են նրա արարքն ու ձերբակալել նրան:

Այժմ, իտալական դատարանի որոշմամբ, տղամարդը վանդալիզմի համար դատապարտվել է 4 ամսվա պայմանական ազատազրկման եւ 20 հազար եվրո տուգանքի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ