Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել
Վեյլ-Քորնելի ամերիկյան համալսարանի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որի շնորհիվ ծխողները հաճույք չեն զգա ծխելուց եւ հեշտ կազատվեն վնասակար սովորույթից: Առայժմ գիտափորձերը կատարվում են կրծողների վրա, սակայն գիտնականները լավատես են եւ նախատեսում են 2 տարուց սկսել այն փորձարկել մարդկանց վրա:
Ծխելու դեմ պատվաստանյութ ստեղծելու գործընթացը շարունակվել է մի քանի տարի: Մարդու մարմնում կան հակամարմիններ, որոնց շնորհիվ նիկոտինը հեշտությամբ հայտնվում է մարդու ուղեղում, ինչն էլ հաճելի զգացողություններ է առաջացնում, որոնցով էլ հիմնավորված է նիկոտինային կախվածությունը: Գիտափորձերը կրծողների վրա ցույց են տվել, որ պատվաստանյութի ներարկումից հետո հակամարմինները արգելակում են նիկոտինն ավելի արագ, քան այն կհասցնի հասնել գլխուղեղին:
Եթե մարդկանց վրա գիտափորձը հաջող անցնի, ուրեմն ապագայում շնորհիվ մեկ ներարկման միլիոնավոր մարդիկ կարող են ազատվել վնասակար սովորույթից: Ավելին, նման ներարկումը կարելի է անել նույնիսկ վաղ տարիքում, որպեսզի մանկուց հնարավոր լինի խուսափել նիկոտինի հանդեպ ձգտումից եւ ընդհանրապես ծխել փորձելու ցանկությունից: