12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են տղամարդուն սպանում սրճարանից դուրս գալիս /վիդեո/

Նոյեմբերի 15-ին Վորոնեժի IL TOKYO սր-արանից դուրս գալիս անհայտ անձը սպանել էր 30-ամյա Դմիտրի կրիվոշեեվին: Միջադեպը ֆիքսվել է տեսախցիկների կողմից, եւ այժմ ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործի ինքնությունը, հաղորդում է LifeNews-ը:

 Տեսանյթում երեւում է, թե ինչպես է վեճից հետո տղամարդը մի քանի անգամ դանակով հարվածում զոհի փորին: Հանցագործը փախել է դեպքի վայրից, իսկ Դմիտրին մահացել է:

Մահացածի ընկերը պատմել է, որ սրճարանում այցելուների միջեւ վեճ է բռնկվել: Նա ասել է, որ մարդասպանն իրեն ագրեսիվ է պահել, վիրավորել է ներկաներին: Դմիտրին փորձել է հանգստացնել ագրեսիվ տղամարդուն, ինչից հետո նրանք դուրս են եկել սրճարանի դիմաց, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը:

Մարդասպանի ինքնությունն առայժմ պարզ չէ, մահացածի ընկերները համացանցում տարաշել են նրա լուսանկարը՝ հանցագործին արագ հայտնաբերելու համար: Նշվում է նաեւ, որ մահացածը ամուսնացած էր, ուներ փոքրիկ որդի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ