21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռուսական զորքը շքերթով կանցնի Երեւանում

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ռուսատանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրենց հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում ռուսական զորքի շքերթ անցկացնելու մասին, տեղեկացնում է rosbalt-ը:

ՌԴ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ՛՛Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համաձայնել են Մեծ Հայրենական պատերազմին նվիրված համատեղ շքերթ անցկացնել Երևանում` 102-րդ ռազմակայանի անձնակազմի և ռազմական տեխնիկայի մասնակցությամբ՛՛:

Նշվում է նաեւ, որ հանդիպմանը քննարկվել են միջազգային անվտանգության հետ կապված արդիական հարցեր, երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական առաջնային խնդիրները, երկու զինված ուժերի միջև ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ