15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բարը շփոթել է բանտի հետ

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհին բարը շփոթել է բանտի հետ եւ ցանկացել է ներս մտել, ինչի համար էլ ձերբակալվել է:

Ինչպես պարզվել է, 39-ամյա ամերիկուհին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ Պաու Պաու քաղաքում։ Կինը գտնվել է քաղաքի բարերից մեկում, սակայն որոշել է այցելել մեկ այլ զվարճանքի հաստատություն։ Նա մեքենա է նստել և ուղևորվել բար, որտեղ, ըստ նրա, իրեն սպասելիս է եղել ընկերը։ Ճանապարհին նա շփոթել է երկու շինությունները և հայտնվել Վան Բյուրեն շրջանի բանտի ավտոկայանատեղիում։

Նրա ներս մտնելու համառ փորձերը ստիպել են իրավապահներին կասկածել և ալկոհոլի թեստ անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ այն գերազանցում է սահմանված նորման ուղիղ երկու անգամ։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ