15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սկանդալային նկարիչը մերկացել ու կտրել է ականջը /ֆոտո/

Պետերբուրգից սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում ու իր վրա է սեւեռել հասարակության ուշադրությունը: Նկաիչը հանրային  մերկացել է ու կտրել ականջի բլթակը, հաղորդում է LifeNews-ը:

Նկարչի ընկերուհի Օքսանա Շալիգինան Facebook-ի իր էջում գրել է ընկերոջ արարքի մասին եւ լուսանկար հրապարակել:

Պարզվել է՝ ականջը կտրելուց առաջ նկարիչը լրիվ մերկ վիճակում բարձրացել է սոցիալական եւ դատական հոգեբուժարանի շենքի տանիքը:

Համացանցում տարածված լուսանկարներում երեւում է, թե ինչպես է մերկ Պավլենսկին նստած տանիքին, ոտքերը ներքեւ կախած, եւ դանակով կտրում է ականջի բլթակը: Մեկ այլ լուսանկարում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում նկարչին:

Հիշեցնենք, որ  Պյոտր Պավլենսկին  նախորդ տարվա նոյեմբերին Կարմիր հրապարակում գետնին էր մեխել իր սեռական օրգանները: Հրապարակից նրան տարել էին բժիշկները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ