28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կինը 15 տարեկան դստերը հերոինի է սովորեցրել

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Պատրիսիա Դեւենպորտին, ով մեղադրվում է 15-ամյա դստերը հերոինի սովորացնելու մեջ, հաղորդում է The New York Daily News-ը:

Նախնական տվյալներով` կինն իր 15-ամյա դստերն ու նրա ընկերոջը հերոին է առաջարկել: Բացի այդ, թմրանյութ գնելիս կինն իր հետ տարել է նաեւ իր 8-ամյա որդուն: Երեխան նաեւ ականատես է եղել, թե ինչպես է մայրը քրոջն ու վերջինի ընկերոջը թմրանյութեր տալիս:

Դեպքի առթիվ քննություն է սկսվել այն բանից հետո, երբ դպրոցում ուսուցիչները 15-ամյա աղջկա ձեռքերին ասեղի հետքեր են նկատել եւ դիմել ոստիկանություն:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 35-ամյա կինը ձերբակալվել է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ