Եգիպտոսի խորհրդարանը կրկին “անգործ” է մնացել
Եգիպտոսի Սահմանադրական դատարանն արգելել է կրկին վերականգնել երկրի խորհրդարանի աշխատանքը, որի կազմը ցրել էր 2012-ի հունիսին: Դատարանի տարածած հատարարության մեջ ասվում է, որ դատարանի բոլոր որոշումները պարտադիր են երկրի բոլոր համակարգերի համար, հաղորդում է “AFP”-ը:
Սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրել էր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 8-ին: Նոր նախագահի որոշման համաձայն խորհրդարանը պետք է աշխատի մինչեւ նոր ընտրություններ, որոնք պետք է կայանան նոր սահմանդրության ընդունումից հետո` 60 օրվա ընթացքում:
Մուրսիի որոշման մասին հայտնի դառնալուց հետո Ռազմական գերագույն խորհրդի ներկայացուցիչները արտահերթ նիստ են հրավիրել` քննարկելու այդ հարցը: 5 ժամ ընթացած նիստի արդյունքում ոչ մի հայտարարություն չի կազմվել:
Մասնագետները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ նախագահի եւ Ռազմական խորհրդի միջեւ կարող են հակասություններ ծագել, քանի որ մինչ Մուրսիի ընտրվելը երկիրը փաստացի ղեկավարում էր Ռազմական խորհուրդը: Նոր պայաններում նրա դերն անորոշ է մնում: Որոշ հրապարակումներում նույնիսկ նշվել է, որ Սահմանադրական դատարանը գտնվում է հենց Ռազմական խորհրդի ազդեցության տակ: