11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տղամարդը վախից սպանել է դուռը թակող աֆրոամերիկուհուն

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել երիտասարդ աֆրոամերիկուհու սպանության մեջ: Դեպքի քննությունից պարզվել է, որ 19-ամյա աֆրոամերիկուհի Ռենիշա Մակբրայդը ոչ սթափ վիճակում նստել է ղեկին, վթարի ենթարկվել եւ կարողացել է հասնել մոտակա տուն ու թակել դուռը, գրում է The Washington Post-ը:

55-ամյա Թեոդոր Ուեյֆերը, գիշերով դռան թակոցը լսելով, իր խոսքով` վախեցել է ու վերցրել զենքը: Առանց պարզելու, թե ով է թակողը, տղամարդը փակ դռան վրա կրակ է բացել:

Դատարանում տղամարդն ասել է, որ պարզապես վախեցել ու վախից է կրակել, սակայն դատարանը համարել է, որ տղամարդու կատարածը սառնասիրտ սպանություն է եւ նրան 30 տարվա ազատազրկման է դատապարտել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ