11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Boeing-ի կործանումը ԱՄՆ-ի կողմից ծրագրված սադրանք է

Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն առաջնորդ Գենադի Զյուգանովը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում մալազիական Boeing-ի կործանումը ԱՄՆ-ի կողմից ծրագրված սադրանք է: Այս մասին գրում է business-gazeta.ru-ն` հղում անելով РИА новости-ին:

‘’Իմ կարծիքով, սա սեպտեմբերի 11-ի ոճով լավ ծրագրված դասական սադրանք է, երբ բարձրահարկերը հարվածեցին իրենք՝ ամերիկացիները: Նման գործողությամբ, նրանք փորձում են իրավիճակը բարդացնել, եվրոպական շուկայից դուրս մղել ՌԴ-ին, գրավել այդ շուկաները եւ ռուսների ու ուկրաինացիների միջեւ թշնամանք սերմանել, որպեսզի հեռանկարում առավելագույնս մոտենան մեր հանքային հումքի աղբյուրներին’’,- ասել է Զյուգանովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Malayzia Airlines-ին պատկանող Boeing 777 օդանավի կործանման հետեւանքով զոհվել են 298 մարդ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ