12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պուտինն ԱՄՆ-ին զգուշացրել է պատժամիջոցների ”բումերանգի էֆեկտի” մասին

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր սահմանված պատժամիջոցները կազդեն հենց Միացյալ Նահանգների վրա: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բրազիլիայում ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ` գրված է lenta.ru-ում:

‘’Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք, որպես կանոն, ունեն բումերանգի էֆեկտ, և առանց որևէ կասկածի, տվյալ դեպքում ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի և լուրջ մեծ վնաս են հասցնում’’,- ասել է Պուտինը:

Վերջինիս կարծիքով՝ պատժամիջոցները կարող են վնասել ամերիկյան ընկերություններին: Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունները ցանկանում են աշխատել Ռուսաստանում, բայց բախվելով սահմանափակումների հետ, կկորցնեն իրենց մրցունակությունը՝ համեմատ մյուս էներգետիկ ընկերությունների:

«Նրանք վնաս են հասցնում իրենց խոշոր էներգետիկ ընկերություններին, և այդ ամենը հանուն ինչի՞: Որպեսզի մի սխալն անելով պնդել մյո՞ւսը: Ես կարծում եմ, որ դա առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»,- հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ