11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հյուսիսային Կորեան Հարավայինին առաջարկել է Միավորվել

Հյուսիսային Կորեան Հարավայինին առաջարկել է  համալիր միջոցներ ձեռնարկել, որոնք կնպաստեն միավորմանը եւ հաշտությանը:  Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Փհենյանի Կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունից:

’’Ժամանակն է վերջ դնել անմիտ թշնամանքին եւ առճակատմանը’’, — գրված է հաղորդագրությունում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հյուսիսը եւ Հարավը պետք է համատեղ‘ ’’հայրենիքի միավորման ընդունելի եւ բոլոր կորեացիների շահերին համապատասխանող’’ առաջարկներ ներկայացնեն, որպեսզի ’’երաշխավորեն համակեցությունը, համատեղ բարգավաճումը եւ ընդհանուր շահերը’’:

Բացի դրանից, Փհենյանը Սեուլին կրկին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի հետ հերթական համատեղ զորավարժություններից: Հունիսի 30-ին Հյուսիսային Կորեան առաջարկել էր դադարեցնել Հարավային Կորեայի դեմ ռազմական գործողությունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ