20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սարկոզիին ձերբակալել են

Ֆրանսիական ոստիկանությունը 24 ժամով ձերբակալել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Հայտնում է BBC-ն:

Նրան կոռուպցիայի գործով հարցաքննության են տարել: Ենթադրվում է, որ Սարկոզիի ձերբակալությունը կապված է, այսպես կոչված, Բետանկուրի գործի հետ: Դեռ 2007-ին, երբ Սարկոզին նախագահ էր, նրան կասկածել էին իր նախընտրական արշավի համար  50 հազար եվրո ստանալու համար: Գումարը տրամադրել էր L’Oreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը: Այդ գումարը գերազանցում է անհատի համար սահմանված թույլատրելի նվիրատվության՝ 4,6 հազար եվրոյի սահմանը:

Իշխանությունները կարծում են, որ նախկին նախագահը կարող էր մանիպուլյացիայի ենթարկել Բետանկուրին, ում մոտ տկարամտություն է ախտորոշված: Սարկոզիին պաշտոնական մեղադրանք էր ներկայացվել 2013-ի հոկտեմբերին, երբ նա զրկվել էր նախագահական անձեռնմխելիությունից: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ