13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կնոջ աղոթքը ամուսնու համար

«Ընտանիքի տարի»
Սիրող կնոջ աղոթքը ամուսնու համար․․․
Տե՛ր խնդրում եմ, օգնիր ամուսնուս գտնել այն ամենը` ինչ նախատեսել ես նրա համար։
Օրհնիր նրա աշխատանքը, որպեսզի այն նոր ձեռքբերումներ ու արժանիքներ պարգևի…
Թող իր գործը հաճույքով կատարի և բոլորը գնահատեն ու հարգեն նրան․․.
Տե’ր Հիսուս ուժ, եռանդ հաղորդիր նրան և օգնիր, որ արժևորի իր բոլոր հաջողությունները…
Թող նրա ամեն քայլը` ուղղված լինի դեպի Քեզ ․․.
Օրհնիր ամուսնուս ճանապարհը և թող նրա առջև բացվեն բոլոր փակ դռները․․․
Պաշտպանիր նրան թշնամիներից ու չարագործներից։
Օգնիր ինձ, որ արժանի կողակից ու կյանքում աջակցող ընկեր լինեմ նրան ․․․
Տե’ր նվիրումի, հեզության շնորհ տուր, որ կարողանամ նպաստել, բացահայտել նրա լավագուն կողմերը, ուրախացնել ու ոգեշնչել նրան…
Թող ամուր ու հավերժ լինի մեր ընտանիքը․․.

Տեր Հարություն քահանայի հանրագրից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ