Ձմեռ Պապի նախատիպը իրական Սքանչելագործ Նիկողայոսն է
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ (+IV դ.)
Ս. Նիկողայոսը եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Նա բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր քեռու կողմից:
Ս. Նիկողայոսը մեծ սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է համաեվրոպական, այժմ՝ համաշխարհային ավանդության՝ ի դեմս «Սանտա Կլաուսի» (մեզանում ընդունված Ձմեռ պապը), որը նրա մանկականացված անվանումն է: Նրա հետ կապված շատ ուրիշ հրաշքներ են պատմվում: Հայտնի է որպես նավաբեկյալների ազատարար:
Ս. Նիկողայոս Սքանչելագործը խաղաղությամբ վախճանվել է IV դ.: Նրա մասունքները տեղափոխվել են Իտալիայի Պառի քաղաքը, որտեղ նրա անունով մեծ եկեղեցի է կառուցվել: