16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որ ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք

Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:

Չկան երջանկության բանալիներ. նրա դռները միշտ բաց են: Եթե դուք ուզում եք երջանկացնել ողջ աշխարհը, գնացե՛ք տուն և սիրե՛ք ձեր ընտանիքը:

Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա:

Կարևոր չէ՝ ով ինչ է խոսում ձեր մասին. ամեն բան ընդունեք ժպիտով և շարունակե’ք անել այն, ինչ անում եք:

Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը:

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որ ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

Եթե դուք դատում եք ինչ-որ մեկին, ապա ժամանակ չեք ունենում նրան սիրելու համար:

Ժպտացե՛ք մարդկանց, ժպտացե’ք միմյանց, ժպտացե՛ք ձեր ամուսնուն, կնոջը, երեխաներին. կարևոր չէ՝ ում, ժպիտը կօգնի ձեզ մարդկանց հանդեպ ավելի մեծ սիրով լցվել:

Հեշտ է սիրել քեզանից հեռուներին, դժվար է սիրել մոտիկներին: Սիրի՛ր, ինքան շատ կիսես մյուսների հետ, այնքան շատ կլինի քո ունեցածը:

Մայր Թերեզա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ