Մեդվեդևն ունի Armphone և Armpad
Комсомольская Правда-ն այցելել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատասենյակ, որ զրուցել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման և ամերիկյան արտադրանքից հնարավոր հրաժարման մասին:
-Չե՞ք պատրաստվում հրաժարվել ամերիկյան գադջեթներից ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման պայմաններում:
-Ի՞նչ առնչություն ունեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները iPhone-ի հետ: Ուրեմն եկեք հրաժարվենք ամբողջ արտասահմանյան արտադրանքից, և ի՞նչ կունենանք. Հյուսիսային Կորեա՞: Դա մեր ուղին չէ: Ես գտնում եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները և ոչ էլ եվրոպացիները չպետք է ինչ-որ բանից հրաժարվենք: Ծիծաղելի է հրաժարվել Apple-ից ամերիկացիներին վնաս տալու համար:
-Լսել ենք, որ հայերը Ձեզ նվիրել են iPhone-ի համարժեքը:
-Այո, նրանք նվիրել են ինձ Armphone և Armpad: Սակայն սարքերն այս գրասենյակում չեն: