Ռուսաստանում պահանջում են մահապատժի ենթարկել ադրբեջանցի մարդասպանին/վիդեո/
Նախորդ տարվա աշնանը Ռուսաստանում ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շեռբակովի սպանությունից հետո ևս մեկ ադրբեջանցի ոտքի է հանել ողջ Ռուսաստանը: Haqqin.az-ը գրում է, որ օրեր առաջ Ռուսաստանի Խանտի Մանսիսկ շրջանում ադրբեջանցի Մարիֆ Մամեդովը սպանել է իր նախկին ընկերուհուն` Յուլիա Պախտևային:
Սպանության հենց առաջին օրը Յուգրա քաղաքի բնակիչները պահանջել են կազմակերպել ադրբեջանցու հրապարակային մահապատիժ: Սակայն իրավապահները ձերբակալել են ադրբեջանցուն` փրկելով նրան բնակիչների ինքնադատաստանից: Չնայած, որ արդեն իսկ անցել է 4 օր, քաղաքի բնակչությունը շարունակում է պահանջել, որ ադրբեջանցիները լքեն երկրամասը:
Սպանված ռուս աղջկա քույրը պատմել է, որ Յուլիան ծանոթ է եղել ադրբեջանցու հետ: Վերջինս անգամ բռնաբարել է քրոջը, սակայն ոստիկանությունից հրաժարվել են ընդունել դիմումը` պատճառաբանելով կապտուկների բացակայությունը: Ադրբեջանցին քննիչներին հայտնել է, որ սպանել է ռուս աղջկան, քանի որ նա էլ սպանել էր իր որդուն` արհեստականորեն ընդհատելով հղիությունը, սակայն Պախտևայի քույրը հայտնել է, որ նա հղի չի եղել: