11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սենսացիա. Հայիթիի ափերին հայտնաբերվել է Քրիստափոր Կոլումբոսի լեգենդար նավը /ֆոտո, վիդեո/

Հնեաբանները հայտնաբերել են “Սանտա Մարիա” նավի մասունքները, որով Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան: Ստորջրա ուսումնասիրողների խումբը, Բարրի Կլիֆֆորդի ղեկավարությամբ, Հայիթիի ափամերձ հատվածներից մեկում հայտնաբերել է լեգենդար նավի մնացորդները, որով 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան: Մնացորդները գտնվում են 5 մետր խորության վրա, տեղեկացնում է Интерфакс-ը: 

Կլիֆֆորդն ասել է, որ նավի մեծ մասը պահպանվել է, եւ այն պետք է դուրս հանվի` փորձաքննության համար, որպեսզի պարզվի` իսկապես դա “Սանտա Մարիա”-ն է, թե ոչ, չնայած ուսումնասիրողները վստահ են դրանում: 

Հարկ է նշել, որ պատմական տվյալներով` “Սանտա Մարիան” սուզվել էր Հայիթիի ափամերձ տարածքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ