Ուկրաինան հայտարարել է ներխուժման սպառնալիքի մասին
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հայտարարել է, որ երեք ուղղությամբ երկրին ներխուժման վտանգ է սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ ռազմական սպառնալիքները կարող են լինել հյուսիսից, արեւելքից եւ հարավից:
«Ռուսական կողմն ավարտում է Ուկրաինայի սահմանին հարվածային միավորումների ձեւավորումը, որոնք հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ միասին, կրեմլյան ռազմավարների կազմած ծրագրով, կկազմեն ներխուժման ուժերի հիմքը», – հավելել է Մուժենկոն:
Նա նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինայի հյուսիսում գտնվում է նաեւ Բելառուսը:
Նրա խոսքերով, ուկրաինական բանակն ունի հարմարվողականություն եւ բարձր շարժունակություն, ինչը ռազմավարական առավելություն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուն կոչ էր արել բնակչությանը պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի: