11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Լրագրողուհին ոստիկանություն է դիմել` բողոքելով Ժիրինովսկուց /վիդեո/

«Ռուսաստանն այսօր»-ի լրագրողուհի Ստելլա Դուբովիցկայան բողոք է ներկայացրել ոստիկանություն` խնդրելով Վլադիմիր Ժիրինովսկուն պատժել խուլիգանության համար, տեղեկացնում է РИА Новостиն:

Այդ մասին ասել է լրագողուհու փաստաբան Անատոլի Կուչերնան:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ի պատասխան լրագրողուհու հարցին` Ժիրինովսկին վիրավորել էր նրան ու հարձակվել հղի լրագրողուհու վրա, իսկ միջադեպի հաջորդ օրը հղի Ստելլայի ինքնազգացողությունը վատացել էր, եւ նա դիմել էր հիվանդանոց: Իր դիմումում լրագրողուհին նշել է, որ Ժիրինովսկին իրեն հոգեբանական եւ ֆիզիկական վնաս է պատճառել: Լրագրողուհին նաեւ դիմում-բողոք է ուարկել Պետդումայի էթիկայի հանձնաժողով:  

Հիշեցնենք, որ Ժիրինովսկին ավելի ուշ ուղիղ եթերում ներողություն էր խնդրել լրագրողուհուց` նշելով, որ «մի փոքր կոպիտ է եղել»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ