29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր արագ-արագ

Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ .

Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին .

Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր արագ արագ.

Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն

Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին .

Մի բազմապատկիր խոսքերդ, շատախոսությունը հեռացնում է քեզ Աստծուց .

Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը .

Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի

Լռիր, երբ տեսնում ես, որ խոսքերիդ ուշադրություն չեն դարձնում

Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է.

Երբ ճանապարհորդում ես եղբայրների հետ, մի փոքր առանձնացիր նրանցից, որպեսզի պահպանես լռությունը

Փախիր լեզվի պատերազմից.

Երբ նստած ես եղբայրների հետ, շատ մի խոսիր, իսկ երբ նրանց ինչ որ բան ես ուզում հարցնել, ապա հարցրու կարճ և խոնարհաբար .

Քո խոսակցության առարկան միշտ թող լինեն Աստծո բարերարությունները, դրանով դու Նրա կողմից կարժանանաս ավելի մեծ օրհնությունների.

Եկեղեցում էլ երբեք չխոսես 

Անտոն Անապատական

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ