30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ է նշանակում ներել

Չարի փոխարեն չար մի՛ հատուցե՛ք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը» (Ա.Պտ 3:9): Առաջավորաց Պահքի 2րդ օրն է, ու պահք պահողները ձգտում են ավելի կառավարել սեփական անձը: Եկեք այսօր մտածենք ներելու մասին: Ներել չի նշանակում արդարացնել չարիքը:

Ներել չի նշանակում անմիջապես մոռանալ չարիքը: Ներել նշանակում է դիմանալ ու թողնել: Ներել նշանակում է քո հոգում խաղաղություն ձեռք բերել: Իսկ եթե ներելը դժվար է, պետք է հիշել սեփական մեղքերը: Պետք է հիշել, թե Աստված քեզ ինչպես է ներում: Պետք է Տեր Հիսուսից օգնություն խնդրել, որ ուժ տա:

Երբ դու սա հասկանում ես և ուզում ես ներել, այդ պահից քո սիրտը ԲԱՑՎՈՒՄ է Աստվածային շնորհի առաջ: Վերջապես, եթե դուք աղոթեք այն մարդկանց համար, ովքեր վիրավորել են ձեզ, դուք մեծ հնարավորությունների դուռ կբացեք: Երբ մենք խնդրում ենք Աստծուն որ օգնի այն մարդուն ով մեզ վիրավորել է, մեր սրտերը սկսում են ապաքինվել: Երբ դուք ներում էք, Աստուծո շնորհը առատանում է ձեր մեջ:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ