13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՄ ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ եւ Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ու Ընդլայնման եւ Հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակները հանդես են եկել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներման վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ.

“Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են` տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել եւ դատապարտել էր ցմահ ազատազրկման 2004-ին Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու կապակցությամբ:

Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջանի խնդրանքով, “Դատապարտյալների փոխանցման մասին” 1983-ի մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում, ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայից տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել իր  պատիժը: ԵՄ ներկայացուցիչները դիմել են համապատասխան կառույցներին եւ հետեւելու  իրադարձությունների հետագա զարգացմանը:

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ եւ հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերստին կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով` ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման եւ հաշտեցմանն ուղղված ջանքերի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ