22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բողոքի ցույցեր Հունաստանում եւ Կիպրոսում

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման կապակցությամբ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցան բողոքի ցույցեր Հունաստանոմ եւ Կիպրոսում:

Հունաստանում բողոքի ակցիաները մեկնարկեցին Սալոնիկում: Ցույցը կազմակերպված էր ՀՀԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Հավաքվելով Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցու առջեւ, ցուցարարները շարժվեցին դեպի Հունգարիայի գլխավոր հյուպատոսություն` վանկարկելով կարգախոսներ: Հյուպատոսության ներկայացուցչին հանձնվեց բողոքի նամակ: Աթենքում ցույցը կազմակերպվել էր համատեղ ՀՀԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի եւ ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության կողմից: Կրելով պաստառներ ու վանկարկելով կարգախոսներ, ցուցարարները անցան Աթենքի կենտրոնական Վասիլիսիս Սոֆիաս պողոտայով եւ կանգ առան Հունգարիայի դեսպանության առջեւ: Դեսպանության մուտքի մոտ ցուցարարների պատվիրակությանն ընդունեց դեսպանության խորհրդականը, որին հանձնվեց բողոքի նամակ:

Պատվիրակությունը նաեւ բանավոր փոխանցեց դիվանագետին հայության ընդվզումն ու ցասումը կատարվածով: Վերջինս հավաստիացրեց, որ Աթենքում ու Սալոնիկում հնչած բողոքի ձայները կհասնեն Հունգարիայի իշխանություններին ու խոստացավ փոխանցել բողոքի նամակը Բուդապեշտ: Նույն օրը բողոքի ցույց տեղի ունեցավ նաեւ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում` Հունգարիայի դեսպանության առջեւ: Ցուցարարները կրում էին “Hungary hungry for money”, “Blood is on your hands” եւ այլ պաստառներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ