Մտածենք այս մասին քնելուց առաջ
Մենք ամեն ինչի համար խնդրում ենք Աստծուն. առողջություն, խաղաղություն, հաջող ամուսնություն, առողջ բալիկներ, մի խոսքով ամեն ինչ, և ճիշտ ենք անում որ խնդրում ենք, որովհետև մեզ արտոնել է խնդրել հենց ինքը` մեր Երկնավոր Հայրը: Սակայն Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի բան ևս պահանջեց, որ խնդրենք իրենից: Հիշո՞ւմ ենք արդյոք:
Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին: Չէ որ մենք էլ նման ենք այն նույն ժողովրդին, որոնք ցրված ու հոգնած էին, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն: Չէ որ մենք էլ եկեղեցում մի թերություն տեսնելիս լուռ չենք մնում, բամբասում ենք, սրտնեղում ենք: Սակայն երբևէ աղոթե՞լ ենք, որ Աստված զորացնի իր մշակներին և առավել զորեղ մշակներ հանի մեզ համար: Եթե մենք եկեղեցունն ենք և եկեղեցին էլ մերն է, ուրեմն կատարենք նաև Տիրոջ այս պատգամը ևս:
Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։ Մատթ.9:38
Ծովիկ Դավթյան