Դատախազը խոստովանել է, որ պոռնոֆիլմում է նկարահանվել

Նյու Յորք նահանգի շրջանային դատախազ Մարկ Սաբենը խոստովանել է, որ 1970-ականներին նկարահանվելիս է եղել մեծահասակների համար ֆիլմերում, տեղեկացնում է “Associated Press”-ը:
Մինչ այս Սաբենը հեքում էր այդ փաստը, սակայն հիմա հայտարարել է, որ դա ստել է եւ ներողություն է հայտնել ստելու համար: Սաբենը Քորթլենդ շրջանի դատախազի պաշտոնն զբաղեցնում է 2008-ից: 2012-ի նոյեմբերին նա հույս ուներ եւս մեկ անգամ ընտրվել, սակայն օրերս ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկությունը, որ Սաբենը նախկինում պոռնոֆիլմերում է նկարահանվել եւ աշխատել է “Գաս Թոմաս” անվան տակ:
Դատախազի խոսքով` ինքը ստել է, քանի որ շփոթվել է եւ ամաչել իր ընտանիքի եւ ընկերների առջեւ, քանի որ ոչ ոք չի իմացել նրա անցյալի “մութ էջերի” մասին: Դատախազն առայժմ չի հայտարարել` վաղաժամ կհրաժարվի պաշտոնից, թե կշարունակի պայքարել դրա համար:
Սաբենի նախընտրական կայքում` նրա կենսագրության մեջ, նշված է, որ նա ուսանել է Ռոչեստերի եւ Վիսկոնսինի համալսարաններում, ինչպես նաեւ Իրավունքի դպրոցում: Քորթլենդ տեղափոխվելուց առաջ Սաբենը 7 տարի շրջանային դատախազ է աշխատել Բրոնքսում: Եվս 17 տարի նա դասախոսել է Սիրակուզայի համալասարանի իրավական դպրոցում: