15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հունգարական ընդդիմությունը կառավարությունից պահանջում է Սաֆարովի արտահանձնման փաստաթղթերը

Հունգարիայի օմբուդսմեն Մեյթ Սաբոն երկրի կառավարությունից պահանջել է բոլոր փաստաթղթերը եւ ամբողջական զեկույցը` կապված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման հետ:

Ինչպես հայտնում են հունգարական ԶԼՄ-ները, հատկանշական է այն, որ օմբուդսմենը կառավարությունից պահանջել է նաեւ այն փաստաթուղթը, որը հաստատում է այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները գրավոր տեսքով հավաստիացրել են Բուդապեշտին, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը հայրենիք տեղափոխվելուց հետո:

Հարկ է նշել, որ նույն փաստաթղթերը կառավարությունից պահանջել է նաեւ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը: Սակայն նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով խորհրդարանում, մերժել է ընդդիմության պահանջը` ընդգծելով, որ Հունգարիան միշտ կողմակից է եղել իրավական այն գործընթացին, որ հանցագործներն իրենց պատիժը կրեն հայրենիքում: Նա նաեւ նշել է, որ Սաֆարովի արտահանձնման գործընթացում Հունգարիան գործել է միջազգային իրավունքների եւ դիվանագիտական նորմերի համաձայն, եւ որեւէ ֆինանսական ենթատեքստ այդ գործում փնտրելն անիմաստ է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ