Պուտինն այցելել է Կեմերովոյի հրդեհից տուժածներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր առավոտյան ժամանել է Կեմերովո եւ հարգանքի տուրք ատուցել հրդեհից զոհվածների հիշատակին, այցելել է հիվանդանոցներ, տեսակցել հրդեհից տուժածներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։
18-ամյա Իվան Զավարզինը, ով հրդեհի ժամանակ 4-րդ հարկի պատուհանից ցած է նետվել, նախագահին պատմել է, որ հիմա իրեն լավ է զգում։ Նա ասել է, որ հրդեհի ժամանակ առեւտրի կենտրոնում հոր հետ է եղել, եւ սկզբում իրենք պարզապես չեն հասկացել, թե ինչ է կատարվում։
Փրկարար Անդրեյ Սերգեեւն էլ Պուտինին ասել է, որ կարծում է, որ առեւտրի կենտրոնը սխալ էր կառուցված՝ նեղ ելքերով, ինչն ավելի է դժվարացրել փրկարարական աշխատանքները։
Պուտինը բոլոր տուժածներին առողջություն է մաղթել։
Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում կիրակի օրը հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 64 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։