30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն

Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:
 
«Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը շարունակելուն, որի աջակցության շնորհիվ փրկվում են երեխաների կյանքեր, պաշտպանվում են նրանց իրավունքները և իրագործվում նրանց ներուժը», – նշել է Ֆորը։
 
Տիկին Ֆորն այս պաշտոնում նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (Antonio Guterres) կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարման խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:
 
Մինչ այդ նա եղել է արտադրությամբ և ներդրումներով զբաղվող «Հոլսման Ինտերնեշընլ» (Holsman International) ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Ազգությամբ ամերիկացի Ֆորը 2007-2009թթ.-ին միաժամանակ եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարն ու ԱՄՆ պետդեպարտամենտի օտարերկրա պետությունների աջակցության ծրագրի տնօրենը։ 2005-2007թթ.-ին նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարը կառավարման և գործառնական հարցերով:
 
Հենրիետա Ֆորն ավարտել է Վելեսլի քոլեջը (Wellesley College) և ունի բակալավրի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ և հանրային կառավարման մագիստրոսի աստիճան, որը ստացել է Հյուսիսային Կոլորադոյի համալսարանում (University of Northern Colorado)։

Հ. Ֆորն ամուսնացած է և ունի չորս երեխա։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ