27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պիտի հավիտյա՜ն չամաչեմ ես, Տե՛ր

Պիտի հավիտյա՜ն չամաչեմ ես, Տե՛ր, քանի որ հույսս Քե՛զ վրա դրի, արդարությա՛մբդ փրկագործիր ինձ և ապրեցըրո՜ւ: Խոնարհեցրո՜ւ ինձ լսելիքը Քո և կյա՜նք պարգևիր: Աստվա՜ծ իմ, եղիր ապավե՜նը իմ՝ բնակեցնելով ապահով վայրում, քանի որ Դո՛ւ Ես հիմքը ինձ համար և իմ հովանի՜ն: Աստվա՜ծ իմ, Աստվա՛ծ, մեղավորների ձեռքից փրկի՜ր ինձ, փրկի՜ր ձեռքերից անօրեն մարդկանց, որ անիրավ են իրենց խորհրդով: Համբերությունըս Դո՛ւ Ես, Աստվա՜ծ իմ, նաև իմ հո՜ւյսն Ես՝ իմ մանկությունից: Արդեն արգանդի՜ց պատրաստվեցի Քեզ, մո՛ր որովայնից ապավենս եղար, և Քեզանի՛ց է օգնությունս հասնում ամեն օր ու ժամ: Շատերի՛ն դարձա ծաղրանքի թիրախ, և Դո՛ւ եղար ինձ հաստատ օգնական ու զորավորող: Գովաբանությամբ բերանս լցվեց, որպեսզի, Աստվա՛ծ, փառքե՛րդ օրհներգեմ՝ հավիտենական վայելչությանդ համապատասխան: Ինձ մի՛ վանիր, Տե՜ր, երբ որ ծերության իմ ժամը հասնի, երբ որ ուժերը իմ տկարանան, ինձ մի՛ թող, Աստվա՜ծ: Թշնամիներն իմ, որ պաշարեցին անձս չորս կողմից, մեկը մյուսին համամիտվելով՝ այս էին ասում. թե նրան Աստված թողե՛լ է արդեն, կհալածենք և կհասնե՛նք հոգուն, քանի որ ահա մե՛կը չկա, որ նրան ազատի: Աստվա՜ծ, ինձանից հեռու մի՛ մնա. և Աստված նայեց, որ օգնականի: Պիտի ամաչե՛ն, պիտի պակասե՛ն բոլոր նրանք, որ չարախո՛ս էին կանգնել հոգուս դեմ, պիտի ամոթի՛ և անպատվությա՛ն ենթարկվեն նրանք, ովքեր շարունակ փնտրում էին ինձ չարի՛ք պատճառել: Իսկ ես իմ հույսը ամեն ժամ, Աստվա՛ծ, Քե՜զ վրա դրել, ավելացրե՜լ եմ Քեզ բարձրացրած օրհնություններն իմ: Արդարությո՛ւնդ պիտի ես պատմեմ, գովասա՛նքդ անեմ՝ ամեն- ամե՜ն օր: Իմ դպրության մեջ ես խարդախ մի բան չե՛մ տեսել բնավ, այլ մուտք եմ գործել անդաստաննե՛րը Տիրոջ զորության և ինչ հիշում եմ իմ դպրությունից՝ արդարությո՛ւնդ եմ հիշում միայն, Տե՜ր: Իմ մանկությունից սկսած Քե՜զ եմ ես աշակերտել և մինչև այժմ Քո արդարությա՛ն մասին եմ պատմում: Մինչև՛ ծերություն, անգամ մազե՛րս էլ երբ սպիտակեն՝ ինձ մի՛ թող, Աստվա՛ծ: Մինչև որ եկող ողջ սերունդներին Քո՛ բազկի ուժը ես ճանաչեցնեմ՝ Արդարությո՜ւնդ և զորությո՜ւնդ մինչև բարձունքնե՜ր, սքանչելի և մե՜ծ գործերը Քո, ո՞վ կարող է Քեզ նմանվել, Աստվա՛ծ: Եվ որքան էլ որ նեղությունների, չարչարանքների ինձ ենթարկեցիր, մխիթարեցի՛ր դարձյալ հանելով երկրի ահավոր, խո՛ր անդունդներից: Քո զորությունը իջնում էր վրաս՝ ինձ մխիթարո՛ւմ, մե՛կ անգամ ևս, կրկի՛ն ու կրկի՛ն ինձ վեր էր հանում երկրի խորերից: Եվ այժմ ինքս էլ խոստովանո՛ւմ եմ զորությունը Քո՝ իմ սաղմոսների Քեզ մատուցումով՝ ճշմարի՛տդ Աստված: Եվ շրթունքներն իմ ցնծության մեջ են, այնժամ, երբ որ Քեզ սաղմոս եմ ասում, և հոգիս նույնպես ցնծության մեջ է, որ Դո՛ւ փրկեցիր, նաև իմ լեզուն, որով ամեն օր Քո՛ արդարության մասին խոսեցի: Իր ժամանակին ամոթանքների՛ պիտի ենթարկվեն, պիտի ամաչե՛ն բոլոր նրանք, որ՝ իմ հոգու համար չա՛ր բան խորհեցին:
փոխ, գրաբ. Մաքսիմ Ոսկանյանի

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ