23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված իմ, բժշկիր

Թեպետ, Աստվա՛ծ իմ, մեզ ավերելով՝ մերժեցի՛ր Դու մեզ, և մեր մեղքի դեմ սաստի՛կ բարկացար, բայց կրկի՛ն պիտի դառնա՛ս, գթա՛ս մեզ: Շարժեցի՛ր երկիրը Քո բարկության մեջ, սա ալեկոծվե՛ց, բժշկի՛ր այժմ սրա ստացած այդ հարվածների վերքերը բոլոր, որովհետև որ՝ իր սաստն ստացա՛վ: Այդպես խստությա՛մբ վերաբերվեցիր ժողովրդիդ հետ և հիմարությա՛ն գինին տվեցիր, որ մենք խմեցի՛նք:

Երկյուղածներիդ այժմ տո՛ւր, Աստվա՛ծ, հավաստմա՛ն նշան, որպեսզի ապրե՛ն իրենց դեմ ուղղված աղեղի առաջ: Այնպես, ինչպես որ սիրելինե՛րդ փրկություն գտան Քո՛ պահպանությամբ, Աջիդ հովանով ապրեցրո՛ւ մեզ էլ՝ աղերսանքներիս ձայնն ունկընդրելով: Աստված խոսեց իր սրբության միջից. Ես բարձրերում եմ գտնվում, ասաց, Ե՛ս բաժանեցի Սյուքեմն իմ առաջ և Ե՛ս չափեցի այն հովիտը, ուր վրաններ կային: Ի՛մն է Գաղաադը, Ի՛մն է Մանասեն, և Եփրեմն է, որ՝ Իմ գլխի համար դարձավ զորություն:

Իմ թագավորը Հուդա՛ն է և ինձ Մովա՛բն է եղել հույսի ավազան: Ընթացքս Եդոմից ուղղեցի առաջ և այլազգիներն եղան հնազանդ: Ո՞վ պիտի տանի ինձ քաղաքն ամուր և կամ ո՞վ պիտի ինձ առաջնորդի մինչև Եդոմե: Միայն Դո՛ւ, Աստվա՛ծ, որ մերժեցի՛ր մեզ և մեր զորքի հետ չելա՛ր կռվելու: Այս նեղության մեջ մեզ օգնությունդ հասցրո՛ւ, Տե՛ր մեր, որովհետև որ՝ սի՜ն- ընդունա՜յն է որևէ մարդուց հուսալ փրկություն: Ամեն զորություն Տեր Աստծո՛վ պիտի մենք գործադրենք, քանի որ Աստված արհամարհո՛ւմ է բոլոր նրանց, որ նե՛ղն են դնում մեզ:

Սաղմոս 59

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ