18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արգենտինայի Սան Լուիս նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք

Արգենտինայի Սան Լուիս նահանգը հաստատել է իր միացումը թիվ 26,199 Ազգային օրենքին, որով ապրիլի 2-ը հռչակվում է «Հանդուրժողականւթյան և ժողավուրդների միջև հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Այս մասին հայտնում է Pagina12.com.ar-ը՝ նշելով, որ Սան Լուիսը դարձավ 20-րդ արգենտինական նահանգը, որն իր հավատարմությունն է հայտնել Ցեղասպանությունը ճանաչող օրենքին:

Այսպիսով նահանգի Սենատորների պալատը նոյեմբերի 21-ին կայացած նիստում միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին և պատասխանատվություն ստանձնել ոգեկոչման միջացառումներ իրականացնել նահանգային մակարդակով:  

«Սենատի օրենսդիրների՝ օրենքին հավատարմության այս քվեարկությունը տեղի է ունեցել Ազգային օրենքի հռչակման և Մերկոսուրի խորհրդարանի հռչակագրի տասնամյակի առթիվ», – հայտնել է Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը:

Օրենքին միացած նահանգներն են Բուենոս Այրեսը, Կատամարկան, Չուբուտը, Կորդոբան, Կորիենտեսը, Էնտրե Ռիոսը, Խուխույը, Լա Պամպան, Լա Ռիոխան, Մենդոսան, Նեկենը, Ռիո Նեգրան, Սալտան, Սան Լուիսը, Սան Խուանը, Սանտա Կրուսը, Սանտա Ֆեն և Տիերա դել Ֆուեգոն:

 

 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ